Հուզված ոսկեծամիկը

Երբ փոքրիկը հուզված է, սիրո կարիք ունի, մի քնքուշ գիրկը կարող է խաղաղեցնել նրան։ Փոքրի Արտյոմիկը հաճախ է հիշում մայրիկին, լաց լինում, սակայն շատ հեշտությամբ խաղաղվում է ջերմ գրկախառնությունից և իհարկե դաշնամուրի թավ նոտաներից։ Սեր տալով երեխային ստանում ես կրկնակին` սեր և մեծ էներգիա, որը հերիք է ամբողջ օրվա համար։