Երեքշաբթին խնոցի հարելու և հիմար – իմաստունի վիճակը քաշելու օրն էր: Կանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին: Պատրաստված կարագի մի մասը, անալի թողնելով, պահել են կճուճներում, որ հինգշաբթի օրը օրհնել տան, այլապես կովերը կաթից կկտրվեն:
Երեխաների հետ խաղացինք այլընտրանքային խնոցի հարոցի։ Երեխաները սպունգերի վրա նստած խնոցու պես աջ ու ձախ էին պտտվում երգելով հարի, հարի խնոցի երգը։