Ճաշացանկ 05.04-09.04

Երկուշաբթի 05.04

Նախաճաշմիրգ, ձու, կարագ, պանիր.թեյ, հաց Ճաշկաղամբ, պանիր, հավով բրնձով ապ, հաց,
Ետճաշիկ` մածուն.թթվասեր, վերմիշելով փլավ, հաց, պանիր

Երեքշաբթի 06.04

Նախաճաշ՝ միրգ, Բրնձով շիլա, պանիր, հաց
Ճաշաղցան, կարտոֆիլի պյուրե, պանիր, հաց Ետճաշիկ մածուն, Բիսկվիթ1/10, հաց

Չորեքշաբթի 07.04

Նախաճաշմիրգ, կակաո, կաթնաշոռով գաթա.1/10, հաց, պանիր Ճաշ մսով վերմիշելով ապ., պանիր, գազար, հաց
Ետճաշիկ` մածուն, աղցան, հնդկաձավարով փլ., հաց

Հինգշաբթի 08.04

Նախաճաշմիրգ, կաթնաշոռ թթվասեր, պանիր, թեյ, հաց Ճաշ թթվասեր, մսով բորշչ, պանիր, հաց
Ետճաշիկ`աղցան, բրնձով փլավ,հաց, շոկոլադ

Ուրբաթ 09.04

Նախաճաշմիրգ, Թեյ,ջեմ, կարագ, պանիր, հաց Ճաշ աղցան, հավով կարտոֆ.սոուզ, պանիր, հաց
Ետճաշիկ` թխվածքաբլիթ, սպաս, հաց

Share this:

Հարի, հարի խնոցի

Երեքշաբթին խնոցի հարելու և հիմար – իմաստունի վիճակը քաշելու օրն էր: Կանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին: Պատրաստված կարագի մի մասը, անալի թողնելով, պահել են կճուճներում, որ հինգշաբթի օրը օրհնել տան, այլապես կովերը կաթից կկտրվեն:

Երեխաների հետ խաղացինք այլընտրանքային խնոցի հարոցի։ Երեխաները սպունգերի վրա նստած խնոցու պես աջ ու ձախ էին պտտվում երգելով հարի, հարի խնոցի երգը։

Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ

Անհատական աշխատաժամանակ

Գարնանային պարտեզ

Ձոն առողջությանը

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:30 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող  տարայով։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Ծնողի մուտքն արգելվում է (անհրաժեշտության դեպքում կրում է բախիլ)։
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սրաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Գարնանային պարտեզ։
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-17:00- Ազատ գործունեություն և տուն ճանապարհել։

Ապրիլյան օրացույց`

  • Մարտի 1-ապրիլի 9` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես
  • Մարտ 1-ապրիլի 30 ` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես։
  • Ապրիլի 4` Սուրբ Հարության տոն
  • Ապրիլի 22-հունիսի 5՝ Հանրակրթական էկոտուր 2021. բնապահպանական նախագծերի ստուգատես

Սեմինար պարապմունքներ`

Պարուսուցում֊Քրիստինե Հովսեփյան։

Թատրոն֊Հասմիկ Արթենյան։

  • Երկուշաբթի «Ավագ երկուշաբթի»`

Մեծ Պասի վերջին շաբաթը կոչվում է Ավագ կամ Մեծ շաբաթ ։ Այսօր մենք գնալու ենք եկեղեցի՝ մանուկների օրհնությոուն ստանալու։

  • Երեքշաբթի «Ավագ երեքշաբթի»`Ավագ Երեքշաբթին խնոցի հարելու և հիմար – իմաստունի վիճակը քաշելու օրն էր: Կանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին: Պատրաստված կարագի մի մասը, անալի թողնելով, պահել են կճուճներում, որ հինգշաբթի օրը օրհնել տան, այլապես կովերը կաթից կկտրվեն:
  • Չորեքշաբթի «Ավագ չորեքշաբթի»`Չորեքշաբթի հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդություն, կեղտ «չիք են արել»:Շուշեցի աղջիկները այդ օրը խաշխաշ հարելու քարը գետնին են քսել ու ասել.
  • Չիք, չիք, մուկը չիք,
  • Չիք, չիք, լուն չիք,
  • Չիք, չիք, կարիճը չիք,
  • Չիք, չիք, չարակամը չիք,
  • Չիք, չիք, հիվանդությունը չիք,
  • Չիք, չիք, օձը չիք..
  • Հինգշաբթի «Ավագ հինգշաբթի»`Ավագ հինգշաբթի այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և, վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով երեք անգամ հարվածելով, վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:
  • Ուրբաթ «Ավագ ուրբաթ»`Զատկական տոնավաճառ Արևելքում։
  • Երկուշաբթի՝ «Կրծքազարդերի գունապնակ»`

Համագործակցություն Արուսյակ Մաթևոսյանի հետ։

  • Երեքշաբթի «Նկարում եմ մայրիկիս»`երեխաները ընտրելու են իրենց մայրիկի սիրած գույնը և դրանով նկարելու են նրան։
  • Չորեքշաբթի «Զատկական ձվախաղեր»`ձվերով բոուլինգ ենք խաղում։
  • Հինգշաբթի «Ռադիոբացիկ մայրիկիս»՝երեխաները իրենց բլբլան լեզվով շնորհա որում եննմայրիկին՝ ապրիլի յոթիբլապակցությամբ և նվիրում մայրիկին։
  • Ուրբաթ «Զատկի ծեսը Արևելքում»`
  • Երկուշաբթի «Ռոդարի+Աղայան» ներկայացում`Աղայանական հեքիաթները մատիկներով։
  • Երեքշաբթի «Այլընտրանքային թաթիկանկարչություն»`երեխաները իրենց թաթիկների հետքի միջոցով ստանում են տարբեր կենդանիներ։
  • Չորեքշաբթի «Ռոդարիական վազքուղի»`երեխաները նշված ուղղով վազում են, որտեղ նրանց են սպասում ավազը, մակարոնները,փոքրիկ սպունգերը և այլ սենսորային զգայարանը զարգացնող դետալներ։
  • Հինգշաբթի «Տեխնոլոգիական գործունեություն»`
  • Ուրբաթ «Աղայանական հեքաթների ընթերցում»`
  • Երկուշաբթի «Մարզական ռոդարիական խառնաշփոթ»` երեխաները անցնում են նշված անցուղով՝ օղակ, աթոռ,սեղան։
  • Երեքշաբթի «Բացօթյա նկարչություն»` մոլբերտի վրա շատ հաճելի է նկարել՝ հատկապես մաքուր օդում։
  • Չորեքշաբթի «Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ»` պատրաստում ենք համեղ գարնանային բրդուճներ։
  • Հինգշաբթի «Բնագիտական փորձ»`
  • Ուրբաթ «Բակային զբոսանք, բակային խաղեր»`

Ճաշացանկ 29.03.2021֊02.04.2021

Երկուշաբթի 29․03.2021

Նախաճաշ`

Միրգ` բանան, բրնձով շիլա, պանիր, թեյ, հաց։

Ճաշ`

Հավի կրծքամսով խճողակ, վերմիշելով փլավ, մածուն, հաց։

Հետճաշիկ`

Մածուն, կաթնաշոռով գաթա, հաց, պանիր։

Երեքշաբթի 30․03.2021

Նախաճաշ`

Միրգ` նարինջ, ձվածեղ, պանիր, հաց, թեյ։

Ճաշ`

Պանիր, շոգեխաշած բազուկ, հավով֊բրնձով ապուր,  հաց։

Հետճաշիկ`

Կաղամբ, գազար, կարտոֆիլով պյուրե, հաց։

Չորեքշաբթի 31․03.2021

Նախաճաշ`

Միրգ` խնձոր, կակաո, բիսկվիթ, հաց, պանիր։

Ճաշ`

Պանիր, թթվասեր, մսով բորշչ, հաց։

Հետճաշիկ`

Հնդկաձավարով փլավ, մածուն, թթվասեր, հաց։

Հինգշաբթի 01․04.2021

Նախաճաշ`

Միրգ` բանան, բրնձով շիլա, պանիր, հաց։

Ճաշ`

Պանիր, գազար, մսով֊վերմիշելով ապուր, հաց։

Հետճաշիկ`

Մածուն, թխվածքաբլիթ, հաց։

Ուրբաթ 02․04.2021

Նախաճաշ`

Միրգ` նարինջ, սպիտակաձավարով շիլա (մաննի), պանիր, թեյ, հաց։

Ճաշ`

Գազար, կաղամբ, մսով֊կարտոֆիլով սոուզ, հաց, պանիր։

Հետճաշիկ`

Շոկոլադ , սպաս, հաց։

Ծառզարդարը Արևելքում

Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝։Այն համարվում է ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով լի: Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են կարկաչաներ շրխկացրել, բակերում, այգիներում, անտառում շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել ու ճոճվել, խնոցի են հարել: Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ:

Ծառզարդարի ծեսի ժամանակ տոնական ծառը զարդարում ենք  ընդեղենով, թղթերով, տիկնիկներով, գունավոր ձվերով և այլն։

Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Զատիկին (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի օրը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ:Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, որը փակվել էր Մեծ պասին: Հաջորդ օրը` ժամերգությունից հետո բաց վարագույրով Սուրբ Պատարագ է մատուցվում:Այդ օրը նաև մանուկօրհնեքի օր է եղել: Չխոսող երեխաներին այդ օրն անպայման եկեղեցի են տարել՝ հավատալով, որ այդ օրը կբացվի նաև երեխայի լեզուն: Այս տարի Ծառզարդարը մարտի 26֊ին է: Դրան հաջորդում է Զատիկը։ Շրխկաններ, աղմկող զնգզնգացող, շրխկացող խաղալիք֊գործիքներ են պատրաստում շշերի, մետաղյա փոքրիկ տարաների մեջ ավազ, կոճակներ, ուլունքներ, քարեր և «աղմկող» այլ մանրուք լցնելով :

Ողջույն արևելքից

Գովենք, գովենք ու՞մ գովենք…

Այսօր նաև սկսեցինք չիք անել քամուն, ապա սկսեց չիքերի տարափ։Ակլատիզ պապիկը ասում է, երկու քար վերցրեք և դրանք քսեք իրար և ասեք.«Չիք-չիք, քամին չիք, Չիք-չիք, աղբը չիք։ Խաղացինք նաև հարց ու պատասխանով: Մի խումբ. «Չիք-չիք, ի՞նչը չիք«:Մյուս խումբ. «Չիք-չիք, կռիվը չիք»:Մի խումբ. «Չիք-չիք, ի՞նչը չիք»: Մյուս խումբ. «Չիք-չիք, հիվանդությունը չիք»: Մի խումբ. «Չիք-չիք, ի՞նչը չիք»: Մյուս խումբ. «Չիք-չիք, սուտխոսալը չիք»

Ձու քաշոցի

Զատկի տոնին ընդառաջ խաղում ենք շատ հեվես ձվով խաղեր։ Երեխաների ամեն օրը տոն դարձնելը մեր ամենօրյա խնդիրն է և այսօր էլ այսպիսի հավես խաղով տոն օր ունեցանք։ Հաճելի մրցարշավ ստացվեց, որը զարգացնում է մեր սանի շարժողական ոլորտը, մոտորիկան, պարգևում դրական հույզեր։

Ածիկացան

Ցանենք ածիկ, որ ծլի կանաչ ցորեն։ Այսօր Արևելյան դպրոց պարտեզի 2-4 տարեկանները իրենց ձեռքով ցանեցին արդթն ծլած ցորեն, որ այն աճի և կանաչի։ Ածիկացանը վերածվեց բնագիտական հետազոտության։ Երեխաները իրենց ձեռքով վերցրին ցորենի հատիկները, տեսան փոքրիկ ծիլերը և պատկերացում կազմեցին, թե ինչպես պիտի կանաչ ծիլեր տա ցորենի հատիկը։Շատ հավես ածիկացան ստացվեց։

Սովորում ենք կոշիկ կապել

Ինքնուրույն կապել կոշիկները բավականին բարդ բան է։ Սակյան այն կարելի է սովորել շատ հետաքրքիր տարբերակով՝ խաղ կոշիկներով։ Այսպիսի խաղի միջոցով երեխաները ինքնուրույնություն են սովորում, զարգանում է մոտորիկան, ձևի և չափի ընկալումը։ Գույներն էլ էլ ավելի են հետաքրքրացնում խաղը։

Ճաշացանկ 22.03.2021 26.03.2021

Երկուշաբթի 22.03.2021

Նախաճաշ Միրգ բանան, ձու, կարագ, թեյ, պանիր, հաց։

Ճաշ`

Կաղամբ, հավով֊կարտոֆիլով սոուզ, պանիր, հաց։

Հետճաշիկ`

Մածուն, թթվասեր, վերմիշելով փլավ, հաց։

Երեքշաբթի 23.03.2021

Նախաճաշ`

Միրգ` նարինջ, բրնձով շիլա, պանիր, հաց։

Ճաշ`

Աղցան, մածուն, հնդկաձավարով փլավ, հաց։

Հետճաշիկ`

Մածուն, բիսկվիթ, պանիր, հաց։

Չորեքշաբթի 24.03.2021

Նախաճաշ`

Միրգ` խնձոր, կակաո, բիսկվիթ, պանիր, հաց։

Ճաշ`

Կոլոլակով ապուր, գազար, պանիր, հաց։

Հետճաշիկ`

Աղցան, կարտոֆիլով պյուրե, հաց։

Հինգշաբթի 25.03.2021

Նախաճաշ`

Միրգ, կաթնաշոռ, թթվասեր, թեյ, պանիր, հաց։

Ճաշ`

Թթվասեր, մսով բորշչ, պանիր, հաց։

Հետճաշիկ`

Մածուն, մակարոնով փլավ, հաց, շոկոլադ։

Ուրբաթ 26.03.2021

Նախաճաշ`

Միրգ` բանան, թեյ, կարագ, ջեմ, պանիր, հաց։

Ճաշ`

Աղցան, հավով֊բրնձով փլավ, պանիր, հաց։

Հետճաշիկ`

Թխվածքաբլիթ, պանիր, հաց։