Այցելություն Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց

«Այցելություն Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց»

Օրը՝

Մարտի 20, շաբաթ, ժամը 13։00։

Վայրը ՝

«Վիգեն Ավետիս» քանդակի դպրոցում, Արտասահման  (Րաֆֆի 69/1)

Մասնակիցները՝

Արևելյան դպրոց ֊պարտեզի սաներ, դաստիարակներ, ծնողներ։

Նպատակը՝

Ակումբը բաց է և շարունակական, կարող է մասնակցել յուրաքանչյուրը, ում հետաքրքիր է արվեստի, մշակույթի, գեղեցիկի մասին զրույց-քննարկումները, որոնք ուղեկցվում են ցուցադրումներով, տեսանյութերի դիտումով:

Արդյունքները կհրապարակվեն բլոգում, ենթակայքում և սոց ցանցերում։

Ծննդյան ծես ուսումնական նախագիծ

«Ծննդյան ծես» ուսումնական նախագիծ

Նախատեսված է՝

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոց ֊պարտեզի սաներ, դաստիարակներ, ծնողներ։

Իրականացման տևողությունը՝

Մարտի 16 — ին։

Նպատակը`

Ծննդյան ծեսը զարգացնելով, ստեղծական մտածողությունը և երևակայությունը սաներին  կտա ինքնուրույն մտածելու, դիտարկելու, ուսումնասիրելու, անսովոր լուծումներ գտնելու կարողությունների զարգացմանը՝ կիրառելով ու զարգացնելով ամենամսյա գործունեությամբ։

Խնդիրներ՝

Ծնողների հետ քննարկել՝ ինչպես կազմակերպել ծեսը, որ ավելի հետաքրքիր և այլընտրանքային մոտեցմամբ լինի։ Ծննդյան ծեսը վերածել գործունեության՝ ինքնուրույն նախապատրաստվել , գնալ խանութ, գնումներ կատարել, տորթիկ թխել, հենց խմբասենյակում, ձևավորել ընկերների հետ։ Իսկական իմացության, հիացմունքի և ուրախություն հրճվանք, բնական և իսկական ծննդյան ծես։

Ընթացքը՝

Դաստիարակները իրականացնում եննախագիծը, տեսանկարահանում ընթացքը՝ ներկայացնում ֆիլմի տեսքով, որը հրապարակում են բլոգներում և սոցիալական կայքերում։

Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ

Օրը՝ ….

Վայրը ՝ Արևելյան դպրոց-պարտեզ

Մասնակիցները՝ 2-4 տարեկան սաներ, դաստիարակներ, ծնողներ

Նպատակը՝

Ընտանեկան ուտեստների պատրաստում-ներկայացում։
Խնդիրները՝

1.Տարածել ընտանեկան ուտեստները,
2.զարգացնել խոհարական հմտությունները
3.կշռել, հետազոտել, համտեսել, դիտարկել

Ընթացքը՝

Ծնողները ընտրում են ընտանեկան ուտեստներից որևէ մեկը և սկսում են պատրաստել: Ընթացքում պատմում են իրենց ընտանիքի ամենասիրելի ու հաճախակի պատրաստվող ուտեստի մասին, ընտանեկան սովորույթների, ավանդույթների։ Ինչպե՞ս են նախապատրաստվում ընտանեկան ընթրիքին։ Ուտելու ընթացքում ջուր խմում են թե ոչ, քանի ժամ առաջ կարելի է խմել, անոթի փորին ինչ են ուտում։ Պատրաստման ընթացքին կարող են, օգնել սաները, դաստիարակները, խոհարարները, տան մյուս անդամները:

Արդյունքները
կհրապարակվեն բլոգում, ենթակայքում և սոց ցանցերում։

Բաղադրատոմսը՝

Բարի ախորժակ

«Ձոն մայրիկին» մախագիծ

Անվանումը՝ «Ձոն մայրիկին»

Նախատեսված է՝ 2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար

Մասնակիցներ՝ 2֊4 տարեկաններ, ծնողներ,  դաստիարակներ,։

Իրականացման տևողությունը ՝ մարտի 1֊ից ֊ ապրիլի 7֊ը

Նպատակը՝ 

Երեխաները մայրիկների համար կպատրաստեն նկարների շրջանակներ,կլինի շրջանակների ցուցադրություն «Մայրիկ+բալիկ» նկարով։ Քաղցր նվերի պատրաստում մայրիկի համար։

Ամրապնդել պարտեզ֊ընտանիք համագործակցությունը։

Խնդիրները`

Նմանատիպ գործունեությունը երեխաներ մոտ զարգացնում է երևակայություն, զարգացնում է մանր մոտորիկան, ձև, չափ ընկալումը, ստեղծագործակամ միտքը։ Երեխան սովորում է հոգատարություն՝ նվիրելու, իր պատրաստածը որպես նվեր տալու միջոցով։

Անհրաժեշտ գործիքները՝ տեսա֊ լուսանկարահանող սարք(հեռախոս)

Անհրաժեշտ նյութեր՝ գուաշ, սոսինձ, փայտիկներ, սուրճի հատիկներ, սառեղրած խմոր։

Նախագծի արդյունքում՝ կտեսանկարահանեք և կունենանք ֆիլմեր և պատումներ, և կհրապարակենք բլոգներում։

Աղայան-Ռոդարի ուսումնական նախագիծ

Նախատեսված է՝

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոց ֊պարտեզի սաներ, դաստիարակներ։

Իրականացման տևողությունը՝

Մարտի 1֊31։

Նպատակը`

Ռոդարիական հնարքների միջոցով ավելի լավծանոթանալ Աղայանի հեքիաթներին։ Զարգացնել սաների երևակայությունւ, ստեղծագործական միտքը։ Նպաստել ազատ և ստեղծագործող անձի զարգացմանը։

Խնդիրներ

Ռոդարիական հնարքների միջոցով ստեղծել խառնաշփոթ հեքիաթներ

Երեխաների մեջ առաջացնել հետաքրքրասիրություն սովորելու նկատմամբ

Աղայանի ստեղծագործություններին ծանոթանալ և ամրապնդել Ռոդարիի միջոցով

Ընթացքը՝

Դաստիարակները իրականացնում եննախագիծը, տեսանկարահանում ընթացքը՝ ներկայացնում ֆիլմի տեսքով, որը հրապարակում են բլոգներում և սոցիալական կայքերում։

« Ընտանեկան խոհանոցը պարտեզում »

Նախատեսված է՝

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոց ֊պարտեզի սաներ, դաստիարակներ, ծնողներ։

Իրականացման տևողությունը՝

Մարտի 4֊ին, ժամը 11։00֊12։00, պատրաստելու ենք «նրբաբլիթներ»

Նպատակը`

Պատրքստել համեղ նրբաբլիթներ, համեղ միջուկ դնել մեջը և երեխաների համար տոնական նախաճաշ ստեղծել։

Խնդիրներ՝

Ունենալ նրբաբլիթ պատրաստելու էլեկտրակամ թավա, բաղադրիչներ և բարձր տրամադրություն։

Ընթացքը՝

Ընթացքը ներկայացվելու է նկարների և ֆիլմերի միջոցով։

Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ

Գարնանային պարտեզ

Ճաշացանկ

Անհատական աշխատաժամանակ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:30 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող  տարայով։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • Ծնողի մուտքն արգելվում է։
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը
  • 9:30-10:00— Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր=ձնե ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛, թավալվիր ձյան մեջ, ոտքերով ճռճռացրու ձյունը …:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Գարնանային պարտեզ։
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ)

.Աշխատողների ընդհանուր ժողով ամիսը մեկ անգամ

.Լաբորատորիայի առցանց հավաք ամիսը երկու անգամ

Մարտ ամսվա օրացույց

  • Մարտի 1-ապրիլի 9` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես։
  • Մարտի 31` «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես։
  • Մարտ 1-31` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
  •  Մարտի 18` Տիգրան Հայրապետյանի օր։
  • Մարտի 22-26՝ Նախադպրոցական դաստիարակների վերապատրաստում։
  • Մարտի 28` Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում։

Մարտ ամսվա սեմինար պարապմունքներ`

Քրիստինե Հովսեփյան

Հասմիկ Արթենյան

  • Մարտի -4, 11, 18, 25-ի պարապմունք. Քանդակի դպրոց

01.03.2021֊05.03.2021

  • Երկուշաբթի Հավաքում ենք բույսերի կտրոններ։ Գարնան առաջին օրը սկսենք բնության և շրջակայքի մասին հոգ տանելով։ Բոլորս էլ գիտենք, որ բույսերը մեր թթվածնի աղբյուրն են, ապա եկեք հարստացնենք մեր խմբասենյակը բույսերով։
  • 13:30 Դաստիարակի սեմինար
  • Երեքշաբթի Ռոդարիակա մարզական խաղ։ Երեխաները հերթով փորձում են հաղթահարել նշագծված ուղին և հասնել վերջնագծին։ Ուղին նշագծում ենք գունավոր սկոտչի միջոցով։
  • Չորեքշաբթի Ընտանեկան խոհանոցը խարտեզում։
  • Հինգշաբթի «Հեքիաթների շիլաշփոթ»։ Ինչ կլինի եթե…խառնվեն Ռոդարիի և Աղայանի հեքիաթները։ Այլընըրանքային նկարչություն։ Նկարում ենք Աղայանական հերոսներ՝ գունավոր թելերով և սոսնձով։
  • 13:30 դաստիարակի սեմինար
  • Ուրբաթ«Պատրաստում ենք գարնանային բացիկներ»։ Երեխաների կատարած աշխատանքը որպես նվեր ստանալը ամենաթանկն է։ Ահա և կպատրաստենք նման թանկ նվեր։

08.03.2021֊12.03.2021

  • Երկուշաբթի «Ձոն մայրիկին. ստուգատես֊ցուցահանդես»`
  • Երեքշաբթի«Թաղար»։ Պատրաստում ենք գեղեցիկ թաղարներ մեր կտրոնների համար։Սովորում ենք Աղայանակ ոտանավորներ՝ խաղիկներ տեսքո։ Սագ, Ծիտն ու Բազեն, Կատու, Խխունջ խանում։ 
  • Չորեքշաբթի «Մարզական ռիթմիկ աթոռներ»։ Աթոռները շրջանաձև դասավորում ենք, ծափեր ենք անում երեք անգամ և մեկ աթոռով ատաջ գնում։ Ոտքերով հարվածներ անելու դեպքում՝երկու աթոռով։
  • Հինգշաբթի «Տեխնոլոգիական աշխատանք»։ Պատրաստում ենք հեքիաթների հերոսներ՝համագործակցելով Արուսյակ Մաթևոսյանի հետ։
  • 13:30 դաստիարակի սեմինար
  • Ուրբաթ Բառախաղ «Հանիպեցին բառն ու բառը»  (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)։Ավելացնելով երևակայությու, ստացվում է շատ զվարճալի բառախաղ։

Ծաղկազարդար-Զատիկ

Ծաղկազարդարը Հայ Առաքելական եկեղեցու շարժական տոներից է, որը նշվում է մի շարք արարողություններով և հավատալիքներով:   Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը  գարնան գալուստի հետ է կապված. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»

Ծաղկազարդը նաև երիտասարդության տոն  է: Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է  Զատիկին (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի օրը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի  մուտքը Երուսաղեմ:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, որը փակվել  էր Մեծ պասին:

Այս տարի Ծաղկազարդարը մարտի 28-ին է: Դրան հաջորդում է Զատիկը:
Շաբաթվա ամեն օրն իր անունն ու խորհուրդն ունի:

Տոնին նախորդող շաբաթ

  • Երկուշաբթի`Ջրաղացպանի օր: «Խնոցի-հարոցի» խաղը։
  • Երեքշաբթի`Խաղում են «Հիմար-իմաստունի» վիճակի խաղ։Ռադիոնյութ Հարց ու փորձ Զատկի և Ծաղկազարդի տոների մասին։ Պատմում են սաները։
  • Չորեքշաբթի Այս օրը մաքրության, աղբի ​ չիք-օր է: Այդ օրը հիմնովին մաքրում են խմբասենյակը, բակը, շրջապատը` աղբը չիք են անում:
  • Հինգշաբթի: Ծառերից բերք ուզելու, ծառերին կացնով վախացնելու օր է։
  • Ուրբաթ: Երեխաների հետ միասին զարդարում ենք Զատկի ձվերը:

Ծառզարդարը ուսումնական նախագիծ՝

  • Առավոտյան 8:45-9:00 սաների դիմավորում
  • 9:00-9:30 Նախապատրաստվում ենք ծաղիկներ տնկելու։ Պատրաստում ենք սածիլներ, գտնում հարմար վայր ծաղիկ տնկելու համար։
  • Խոշորացույցով, մանրադիտակով ուսումնասիրում են ծառերի կեղևը, բողղբոջները, համեմատում են, նկարագրում, պատմում են իրենց տեսածի, իմացածի մասին:
  • Բնագիտական հետաքրքիր ռադիոնյութեր են պատրաստում բույսերի մասին:
  • Բնագիտական փորձեր են կատարում, նկարագրում են փորձը։
  • Ցանում են հատիկեղեն։ Զատիկից 20-25 օր առաջ ափսեների կամ սկուտեղների մեջ բամբակ են փռում, լավ թրջում են, վրան ցորեն, գարի, ոսպ կամ այլ հատիկ են ցանում: Հետևում են ածիկի ծլելուն։ Խոշորացույցով ննայում են, թե ինչպես է ծիլ տալիս։ Ցանում են նաև եփված ցորեն, որ համոզվեն, որ եփված ցորենը չի ծլում, որքան էլ ջրեն։
  • Ձվի հետ կապված փորձեր:Փորձում են տարբերել հում և եփված ձուն առանց կեղևահանելու։Եփված ձուն ավելի դանդաղ կպտտվի ափսեի մեջ, քան հում ձուն։

•Դատարկում են հում ձվեր՝ զարդարելու համար

•Պատրաստում են ծիսական ծառ

•Շրխկաններ են պատրաստում

•Դատարկ ձվերը զարդրում են և ստեղծում զատկական ծառ

•Զատկական ուտեստների համտես են անում՝ թարմ կանաչեղեն, փոխինդ

Ընտանեկան նախագծեր՝

  • «Ռոդարին ընտանիքում»
  • «Մարզական ընտանիք»
  • «Համեղ ծիսական խոհանոց»։
  • «Ազգային ընտանեկան խաղիկներ»։

Ճվիկներ`

Ամսվա երգեր՝  «Ախ գարուն է », «Գարուն», Զատկական երգերի փաթեթ

Հեքիաթ-ներկայացում, Ջաննի Ռոդարի «Ալիսա գլորիկը»

Բանաստեղծություններ՝ Աղայանական շարք,  «Մարտ», Հովհ.Թումանայանի մանկական բանաստեղծություններ

Ծաղկազարդը եկե՜լ է:

Եկե˜լ է, եկե˜լ է:
Նուրի-նուրին եկե˜լ է:
Եկե˜լ է, եկե˜լ է:
Նուրի-նուրի, ի՞նչ կուզես:
Կթան կովից եղ կուզեմ,
Չալ հավից հավկիթ կուզեմ,
Երկնքից ամպեր կուզեմ,
Ամպերից անձրև կուզեմ:
Որ մեր ուզած տա մեզի,
Անձրև իջնի վեր ձեզի:

   

«Տյառնընդառաջի ծես» ուսումնական նախագիծ

Տյառնընդառաջը սեբաստացիների սիրելի տոներից մեկն է, որին պատրաստվում ենք մեծ շուքով։ Արևելքի լանջերին վառում ենք խարույկը, և սկսվում ծիսական տոնակատարությունը։ Բերում ենք մեր ավանդական աղանձը՝ և այն իրար հյուրասիրելով սկսում ենք շուրջպարը։ Հետո շարունակում ենք ուրախությունը։ Խարույկի մոտ երգում, պարում, ուրախանում են բոլորը սաները, ծնողները, հյուրերը։ Ըստ ավանդազրույցի, խարույկի վրայով թռչելիս մեր բոլոր հիվանդությունները թափվում են կրակի մեջ։ Ծիսական հրճվանք կրթահամալիրի Արևելյան կողմում։

«Տյառնընդառաջի ծես» ուսումնական նախագիծ։

Նախատեսված է՝

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոց ֊պարտեզի սաներ, դաստիարակներ, երաժշտության դաստիարակը, ծնողներ։

Իրականացման տևողությունը՝

Փետրվարի 12֊ին, ժամը 12։00։

Ընթացքը՝

Դաստիարակները իրականացնում են նախագիծը, տեսանկարահանում ընթացքը՝ ներկայացնում ֆիլմի տեսքով, որը հրապարակում են բլոգներում և սոցիալական կայքերում։

Ծրագրում՝

  • խարույկաթռիչքներ
  • ազգային երգեր, պար, խաղեր
  • ծիսական հյուրասիրություն

Նկարագրություն՝

  1. Խարույկը վառելուց հետո, նախակրթարանի սաները մի քանի անգամ պտտվում են կրակի  շուրջը,  թռչում են կրակի վրայով։
  2. Երգում են`

4. Պարում են  «Բուլուլ» պարը

5. Խաղում են «խնոցի հարոցի», «աքլորակռիվ», «գոմշակռիվ» ազգային խաղերը։

6. Վերջում՝ ծիսական խոհանոց

  • գաթա
  • հալվա
  • փոխինձ

Ամբողջ ծեսը ընթանում է Հարսի  և Փեսայի տիկնիկների մասնակցությամբ