Ճաշացանկ 01.03.2021-05.03.2021

Երկուշաբթի 01.03.2021

Նախաճաշ`

Միրգ` բանան, նարինջ, վարսակի փաթիլներով շիլա (հերկուլես), պանիր, թեյ, հաց։

Ճաշ`

Աղցան, հավով֊բրնձով փլավ, հաց, պանիր։

Հետճաշիկ`

Մածուն, թխվածքաբլիթ զեբրա, հաց, հալվա։

Երեքշաբթի 02.03.2021

Նախաճաշ`

Միրգ` խնձոր, նարինջ, ձվածեղ, թեյ, պանիր, հաց,
պանիր։

Ճաշ`

Թթվասեր, մսով բորշչ, հաց։

Հետճաշիկ`

Աղցան, ոսպով֊բրնձով փլավ, հաց։

Չորեքշաբթի 03.03.2021

Նախաճաշ`

Միրգ` բանան, նարինջ, կաթով և բրնձով շիլա (կաթնով), պանիր, հաց։

Ճաշ`

Կաղամբ, մսով խճողակ, կարտոֆիլի պյուրե, հաց։

Հետճաշիկ`

Մածուն, թթվասեր, հնդկաձավարով փլավ, հաց,
պանիր։

Հինգշաբթի 04.03.2021

Նախաճաշ`

Միրգ` խնձոր, նարինջ, թեյ, ջեմ, պանիր, կարագ,
հաց։

Ճաշ`

Աղցան, մածուն, վերմիշելով փլավ, հաց։

Հետճաշիկ`

Շոկոլադ, սպաս, հաց, պանիր։

Ուրբաթ 05.03.2021

Նախաճաշ`

Միրգ` խնձոր, նարինջ, կակաո, պանիր, բիսկվիթ,
հաց։

Ճաշ`

Գազար, կոլոլակով ապուր, պանիր, հաց։

Հետճաշիկ`

Մածուն, շոգեխաշած բազուկ, վերմիշելով փլավ,
հաց։

Մարտ ամսվա աշխատանքային նախագիծ

Գարնանային պարտեզ

Ճաշացանկ

Անհատական աշխատաժամանակ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:30 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող  տարայով։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • Ծնողի մուտքն արգելվում է։
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը
  • 9:30-10:00— Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր=ձնե ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛, թավալվիր ձյան մեջ, ոտքերով ճռճռացրու ձյունը …:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Գարնանային պարտեզ։
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ)

.Աշխատողների ընդհանուր ժողով ամիսը մեկ անգամ

.Լաբորատորիայի առցանց հավաք ամիսը երկու անգամ

Մարտ ամսվա օրացույց

  • Մարտի 1-ապրիլի 9` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես։
  • Մարտի 31` «Մարզական մայրիկների ձոնը» ստուգատես։
  • Մարտ 1-31` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
  •  Մարտի 18` Տիգրան Հայրապետյանի օր։
  • Մարտի 22-26՝ Նախադպրոցական դաստիարակների վերապատրաստում։
  • Մարտի 28` Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում։

Մարտ ամսվա սեմինար պարապմունքներ`

Քրիստինե Հովսեփյան

Հասմիկ Արթենյան

  • Մարտի -4, 11, 18, 25-ի պարապմունք. Քանդակի դպրոց

01.03.2021֊05.03.2021

  • Երկուշաբթի Հավաքում ենք բույսերի կտրոններ։ Գարնան առաջին օրը սկսենք բնության և շրջակայքի մասին հոգ տանելով։ Բոլորս էլ գիտենք, որ բույսերը մեր թթվածնի աղբյուրն են, ապա եկեք հարստացնենք մեր խմբասենյակը բույսերով։
  • 13:30 Դաստիարակի սեմինար
  • Երեքշաբթի Ռոդարիակա մարզական խաղ։ Երեխաները հերթով փորձում են հաղթահարել նշագծված ուղին և հասնել վերջնագծին։ Ուղին նշագծում ենք գունավոր սկոտչի միջոցով։
  • Չորեքշաբթի Ընտանեկան խոհանոցը խարտեզում։
  • Հինգշաբթի «Հեքիաթների շիլաշփոթ»։ Ինչ կլինի եթե…խառնվեն Ռոդարիի և Աղայանի հեքիաթները։ Այլընըրանքային նկարչություն։ Նկարում ենք Աղայանական հերոսներ՝ գունավոր թելերով և սոսնձով։
  • 13:30 դաստիարակի սեմինար
  • Ուրբաթ«Պատրաստում ենք գարնանային բացիկներ»։ Երեխաների կատարած աշխատանքը որպես նվեր ստանալը ամենաթանկն է։ Ահա և կպատրաստենք նման թանկ նվեր։

08.03.2021֊12.03.2021

  • Երկուշաբթի «Ձոն մայրիկին. ստուգատես֊ցուցահանդես»`
  • Երեքշաբթի«Թաղար»։ Պատրաստում ենք գեղեցիկ թաղարներ մեր կտրոնների համար։Սովորում ենք Աղայանակ ոտանավորներ՝ խաղիկներ տեսքո։ Սագ, Ծիտն ու Բազեն, Կատու, Խխունջ խանում։ 
  • Չորեքշաբթի «Մարզական ռիթմիկ աթոռներ»։ Աթոռները շրջանաձև դասավորում ենք, ծափեր ենք անում երեք անգամ և մեկ աթոռով ատաջ գնում։ Ոտքերով հարվածներ անելու դեպքում՝երկու աթոռով։
  • Հինգշաբթի «Տեխնոլոգիական աշխատանք»։ Պատրաստում ենք հեքիաթների հերոսներ՝համագործակցելով Արուսյակ Մաթևոսյանի հետ։
  • 13:30 դաստիարակի սեմինար
  • Ուրբաթ Բառախաղ «Հանիպեցին բառն ու բառը»  (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)։Ավելացնելով երևակայությու, ստացվում է շատ զվարճալի բառախաղ։

Ծաղկազարդար-Զատիկ

Ծաղկազարդարը Հայ Առաքելական եկեղեցու շարժական տոներից է, որը նշվում է մի շարք արարողություններով և հավատալիքներով:   Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը  գարնան գալուստի հետ է կապված. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»

Ծաղկազարդը նաև երիտասարդության տոն  է: Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է  Զատիկին (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի օրը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի  մուտքը Երուսաղեմ:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, որը փակվել  էր Մեծ պասին:

Այս տարի Ծաղկազարդարը մարտի 28-ին է: Դրան հաջորդում է Զատիկը:
Շաբաթվա ամեն օրն իր անունն ու խորհուրդն ունի:

Տոնին նախորդող շաբաթ

  • Երկուշաբթի`Ջրաղացպանի օր: «Խնոցի-հարոցի» խաղը։
  • Երեքշաբթի`Խաղում են «Հիմար-իմաստունի» վիճակի խաղ։Ռադիոնյութ Հարց ու փորձ Զատկի և Ծաղկազարդի տոների մասին։ Պատմում են սաները։
  • Չորեքշաբթի Այս օրը մաքրության, աղբի ​ չիք-օր է: Այդ օրը հիմնովին մաքրում են խմբասենյակը, բակը, շրջապատը` աղբը չիք են անում:
  • Հինգշաբթի: Ծառերից բերք ուզելու, ծառերին կացնով վախացնելու օր է։
  • Ուրբաթ: Երեխաների հետ միասին զարդարում ենք Զատկի ձվերը:

Ծառզարդարը ուսումնական նախագիծ՝

  • Առավոտյան 8:45-9:00 սաների դիմավորում
  • 9:00-9:30 Նախապատրաստվում ենք ծաղիկներ տնկելու։ Պատրաստում ենք սածիլներ, գտնում հարմար վայր ծաղիկ տնկելու համար։
  • Խոշորացույցով, մանրադիտակով ուսումնասիրում են ծառերի կեղևը, բողղբոջները, համեմատում են, նկարագրում, պատմում են իրենց տեսածի, իմացածի մասին:
  • Բնագիտական հետաքրքիր ռադիոնյութեր են պատրաստում բույսերի մասին:
  • Բնագիտական փորձեր են կատարում, նկարագրում են փորձը։
  • Ցանում են հատիկեղեն։ Զատիկից 20-25 օր առաջ ափսեների կամ սկուտեղների մեջ բամբակ են փռում, լավ թրջում են, վրան ցորեն, գարի, ոսպ կամ այլ հատիկ են ցանում: Հետևում են ածիկի ծլելուն։ Խոշորացույցով ննայում են, թե ինչպես է ծիլ տալիս։ Ցանում են նաև եփված ցորեն, որ համոզվեն, որ եփված ցորենը չի ծլում, որքան էլ ջրեն։
  • Ձվի հետ կապված փորձեր:Փորձում են տարբերել հում և եփված ձուն առանց կեղևահանելու։Եփված ձուն ավելի դանդաղ կպտտվի ափսեի մեջ, քան հում ձուն։

•Դատարկում են հում ձվեր՝ զարդարելու համար

•Պատրաստում են ծիսական ծառ

•Շրխկաններ են պատրաստում

•Դատարկ ձվերը զարդրում են և ստեղծում զատկական ծառ

•Զատկական ուտեստների համտես են անում՝ թարմ կանաչեղեն, փոխինդ

Ընտանեկան նախագծեր՝

  • «Ռոդարին ընտանիքում»
  • «Մարզական ընտանիք»
  • «Համեղ ծիսական խոհանոց»։
  • «Ազգային ընտանեկան խաղիկներ»։

Ճվիկներ`

Ամսվա երգեր՝  «Ախ գարուն է », «Գարուն», Զատկական երգերի փաթեթ

Հեքիաթ-ներկայացում, Ջաննի Ռոդարի «Ալիսա գլորիկը»

Բանաստեղծություններ՝ Աղայանական շարք,  «Մարտ», Հովհ.Թումանայանի մանկական բանաստեղծություններ

Ծաղկազարդը եկե՜լ է:

Եկե˜լ է, եկե˜լ է:
Նուրի-նուրին եկե˜լ է:
Եկե˜լ է, եկե˜լ է:
Նուրի-նուրի, ի՞նչ կուզես:
Կթան կովից եղ կուզեմ,
Չալ հավից հավկիթ կուզեմ,
Երկնքից ամպեր կուզեմ,
Ամպերից անձրև կուզեմ:
Որ մեր ուզած տա մեզի,
Անձրև իջնի վեր ձեզի:

   

Այց բուսաբուծության լաբորատորիա

Բույսեր, կենդանիներ, թռչուններ. այս ամենը գտնվում է քոլեջ-պարտեզի բուսաբուծության լաբորատորիայում։ Արևելյան դպրոց -պարտեզի նախակրթարանի սաները այց կատաչեցին բուսաբուծության լաբորատորիա և զգացին բույսերի և փոքրիկ կենդանիների ջերմ շունչը։ Դիպչեծով կենդանիներին նրանց մոտ ինքնավստահության և ապահովության զգացում առաջացավ, ոմանք էլ հաղթահարեցին իրենց վախերը։ Շատ հաճելի էր նման միջավայրում հայտնվելը։

Մաս 2

Փետրվար ամսվա հաշվետվություն

Ձմռան վերջին ամիսը նախակրթարանի սաների համար լի էր անակնկալներով։ Ձյանը հրաժեշտ տվեցինք՝ դիմավորելով անամպ երկնքին։ Հիմնականում տաք և արևոտ էր փետրվարը և մենք ունեցանք շատ ուրախ և մարզական օրեր դրսում։ Սաների համար շատ ուրախալի և հետաքրքիր էին Տեառնընդառաջի և Բարեկանդանի ծեսերը։ Դե իսկ Թումանյանի ծանոթ, անծանոթ հեքիաթների հետ մտերմանալը շատ օգտակար դարձրեց երեխաների ձմեռային վերջին ամիսը։ Իսկ վերջում ունեցանք այց՝ բուսաբուծության լաբորատորիա։ Երկու խմբով գնացինք և ծանոթացանք բույսերին, սիրեցինք և կերակրեցինք կենդանիների և զմայլվեցինք նրանց գեղեցկությամբ։

Թումանյանական օրերը շատ հետաքրքիր անցան սաների համար։ Նոր հեքիաթների ծանոթացան, ընտանիքով հեքիաթ պատմեցին և ամփոփեցինք թումանյանական օրերը։

Թումանյանական օրեր (փաթեթ)

Թումանյանական ընտանեկան նախագծեր

Բարեկանդանի տոնը հայկական ավանդական տոն է, ոչը մշտապես նշվում է կրթահամալիրում։ Մեր սաների հետ միասին ստացանք զվարճալի կերպարներ, խաղեր խաղացինք, հաղթեցինք և վայելեցինք օրը։

Բարեկենդան

Նոզայի դիմակ՝Բարեկենդանին ընդառաջ

Տեառնընդառաջի ծեսը շատ գեղեցիկ, ավանդական ծես է, որի գլխավոր իրադարձությունը կրակ վառելն է և վրայով թռչելը։ Սաները շատ ուրախացան, խառույկի վրայով ցատկեցին, անուշեղեն համտեսեցին, երգեցին։

Տեառնընդառաջ

Հարս ու փեսա տիկնիկներ

Ինքնաշեն խաղալիքներ

Ինքնաշեն խաղալիք ` անձեռոցիկի գլանակներից

Ինքնաշեն շունն ու կատուն

Հարս ու փեսա տիկնիկներ

Մարզական

Նվեր ինքնագլորներ՝ ուրախ շքերթով

Մարզական ուրախ խաղ

Բակային մարզական խաղ

Խաղ՝ ռիթմիկայի կիրառմամբ

Փետրվարյան զբոսանք

Մարզական բուլավաներ

Գլորներ լանջերով

Ճամփորդություն

Այց բուսաբուծության լաբորատորիա

Ծնողական ակումբներ

Ծնողական ակումբ ագարակում

Պարուսուցում ծնողական համայնքի հետ

Հեծանվավարություն ծնողակակն համայնքի հետ

Դաստիարակի օրագիր

Զույգերի զրույցը

Փետրվարյան զբոսանք

Փետրվարյան արևոտ օրը բավական է բարձր տրամադրություն ունենալու համար։ Մեր սաների հետ միասին, բարձր տրամադրությամբ դուրս եկանք արևային թեթև լոգանք ընդունելու և հաճելի զբոսանք վայելելու։ Դե իսկ լանջերով գլորվելը մեր ամենասիրելի զբաղմունքն է։

Զույգերի զրույցը

Այսօր մի շատ հետաքրքիր զրույց լսեցի զույգ քույր ու եղբոր միջև։

_Թամարիկ, գիտես իմ պապան ա գալու։

_Հա ինչ անենք, իմն էլ մաման ա գալու։

Շատ զավեշտալի էր նրանց կողմից մամայի ու պապայի լռիվ լսելը, չէ որ երկուսինն էլ նույն ծնողներն են։

Ճաշացանկ 22.02.2021 26.02.2016

Երկուշաբթի 22.02.2021

Նախաճաշ՝


Միրգ` խնձոր, բանան, վարսակի փաթիլներով շիլա (հերկուլես), պանիր, հաց։

Ճաշ`

Աղցան, հավով֊բրնձով փլավ, հաց, պանիր։

հետճաշիկ՝

Թխվածքաբլիթ զեբրա, հալվա, հաց, մածուն։

Երեքշաբթի 23.02.2021

Նախաճաշ՝

Միրգ՝ բանան, նարինջ,ձվածեղ, թեյ, պանիր, հաց։

Ճաշ՝

Գազար, թթվասեր, մսով բորշչ, հաց, պանիր։

Հետճաշիկ՝

Աղցան, ոսպով֊բրնձով փլավ, հաց։

Չորեքշաբթի 24.02.2021

Նախաճաշ՝

Միրգ՝ խնձոր, նարինջ, բրնձով և կաթով շիլա (կաթնով), պանիր, հաց։

Ճաշ՝

Կաղամբ, մսով խճողակ, պյուրե, հաց, պանիր։

Հետճաշիկ՝

Մածուն, թթվասեր, հնդկաձավարով փլավ,
հաց, պանիր։

Հինգշաբթի 25.02.2021

Նախաճաշ՝

Միրգ՝ խնձոր, բանան, թեյ, ջեմ, կարագ, պանիր, հաց։

Ճաշ՝

Մածուն, վերմիշելով փլավ,
հաց։

Հետճաշիկ՝

Շոկոլադ, սպաս, հաց, պանիր։

Ուրբաթ 26.02.2021

Նախաճաշ՝

Միրգ՝ բանան, խնձոր, կակաո, բիսկվիթ, պանիր, հաց։

Ճաշ՝

Գազար, կոլորակով ապուր, հաց, պանիր։

Հետճաշիկ՝

Մածուն, շոգեխաշած բազուկ, հաց, վերմիշիլով փլավ

Ծնողական սեմինար Ագարակում

Ձյունառատ, սակայն տաք օր էր այսօր, քանի որ արևելքի ծնողական համայնքի հետ միասին ձիավարության էինք կրթահամալիրի Ագարակում։ Փաթիլաշատ առավոտյան քայլքը, բացօթյա նախաճաշը, ձիավարությունը իսկակն թերապևտիկ ազդեցություն ունեցան բոլորիս վրա։

https://hasmikharutyunyan2com.wordpress.com/2021/02/20/%d5%ae%d5%b6%d5%b8%d5%b2%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b4%d5%a2-%d5%a1%d5%a3%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%b8%d6%82%d5%b4/

Խոսում է ռադիոն

Փոքրիկների կատարմամբ ռադիոնյութեր լսելը շատ հաճելի է։ Կարելի է ժամերով լսել նրանց թոթով խոսքը, պատկերացնել նրանց դեմքն այդ ժամանակ ու հիանալ փոքրիկի նուրբ ու քնքուշ ձայնով։

https://m.soundcloud.com/user-466618846/xvkctqtz6nz3

Թումանյանական օրերը նախակրթարանում

Սկսեցինք Թումանյանի հայտնի ու սիրված Շունն ու կատուն հեքիաթից։ Պատրաստեցինք ինքնաշեն շուն ու կատու, որոնցով դեռ շատ ենք խաղալու ներկայացումներ։

Շունն ու կատուն

Հեքիաթներից ամենասիրելին մեր սաների համար՝<<Չարի վերջը>> հեքիթն է։ Էլ աղվես, էլ կկու, էլ շուն։ Ինչ հերոս ասես, կգտնես այս հեքիաթում։ Կարդացինք, հետո էլ քննարկեցինք, թե ինչի կարող է հանգեցնել վատ արարքը

Շունն ու կատուն հեքիաթ

Չուն և կատու պատրաստելուց հետո երեխաների համար ընթերցեցինք ամենահայտնի թումանյանական հեքիաթը՝ արդեն պատրաստ կերպարներով։

Չարի վերջը

Մլավան փիսոյի ոտանավորը սիրում են թե մեծիկները, թե փոքրիկները։ Իսկ ինչպես կարելի է ավելի լավ պատկերացնել փիսոյին՝ քան փիսո դառնալով ։ Դրա համար էլ դարձանք փիսիկներ, չոչեր անելով հասանք մլավան փիսոյի ոտանավորին։

Փիսոն մլավան