Ծիսական խոհանոցային Ամանոր

<<Այսպիսի յուրահատուկ ամանոր դեռ չէինք ունեցել>> կասեն բոլոր ներկաները։ Ծիսական ալյուրով սեղաններով, տարազային հագուստներով, ավանդական հացթխիկի երգերով ամանորը հատուկ է միայն սեբաստացիներին։ Արևելյան դպրոց — պարտեզի խոհանոցը վերածվել էր հացթխիկի լաբորատորիայի, որտեղ մի խմբում մայրիկները իրեն բալիկների հետ տարեգաթա էին թխում, մյուս խմբում պատրաստում էին քաղցրահամ փոխինդ, իսկ վերնատանը իսկական ավանդական սեղաններ էին դրված` ամանորին հատուկ քաղցրավենիքով,մրգերով և իհարկե,ավանդական պասուց դոլմայով։ Էլ ինչ հրաշալի Ամանոր, առանց Ձմեռ պապ և նվերներ։ Մեր բոլոր սաները ոգևորված կանչեցին Ձմեռ պապին իրենց երգերով և ոտանավորներով։ Ահա և ներս մտավ այդքան սպասելի Ձմեռ պապը և օրվա ողջ հեքիաթը հասավ իր տրամաբանական ավարտին։

Ավանդական համով հոտով պասուց դոլմա

Ծնողական համայնքը միշտ էլ պատրաստակամ է իր ներդրումն ունենալու սեբաստացիական ծեսերի իրականացման մեջ։ Այս անգամ ծնողական սեմինարի ընթացքում պատրաստեցինք ամանորյա ավանդական սեղանի զարդ` պասուց դոլմա։ Դե եկեք և դիմացեք տեսքի և համի անուշաբուրությանը։

Խոհանոցային ծիսական Ամանոր

received_443686423482400

Եկե՛ք մինչ Ամանոր, մինչ այդ հեքիաթային պահը՝ ամենասիրած ծեսերով, մենք սկսենք սիրել շրջապատող աշխարհը և նորից մանկանանք։ Փոքրիկ երեխաների պես փայլուն աչուկներով ու մեծ երազանքներով ժպտանք իրար ու կյանքին։ Չէ՞ որ․․․

Չէ՞ որ այս կյանքը միայն մեկ անգամ է մեզ տրվում իր դրականով։ Եկե՛ք սիրենք ու ստեղծենք դրականը միշտ ու ամեն պահի։ Այն հնարավորություն է` ավելի լավը դառնալու, իրար փոքրիկ նվերներ անելու, հեքիաթային օր է՝ ձյուների մեջ թավալվելու, Ամանորյա հրաշքին հավատալու մեջ է, որովհետև այդ հրաշքը սկսվում է մեզնից և ապրում է մեր մեջ։ Ուրախ, գիտակցված ու սիրով լի տոներ ձեզ, ինձ ու բոլորիս։

Անցկացման վայրը՝

Արևելյան դպրոց֊պարտեզ

Սկիզբը՝ 

Դեկտեմբերի 28, ժամը՝ 10:00-ին։

Մասնակիցներ`
Արևելյան դպրոց-պարտեզի 2֊4 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ, մանկավարժական աշխատողներ, հյուրեր:

 Մուտքը`

  • Դաստիարակներ-աղջիկներ`​ սպիտակ շապիկներով, սպիտակ զուգագուլպաներով, տարազային (fashion) նորաոճ կիսաշրջազգեստներ և ճակտոցներ ։
  • Տղաներ`սպիտակ շապիկներով, ջինսե տաբատներ, տարազային (fashion) նորաոճ վերնաշապիկներ և ճակտոցներ։
  • Ծնողներ`Սպիտակ շապիներով, տարազային նորաոճ գոգնոցներ և ճակտոցներ։

Խոհանոցային ծիսական Ամանոր նախագծեր.

Խոհանոցային ծիսական, Ամանորյա տոնախմբության ծրագիր`

Արևելյան դպրոցի խոհանոցի սրահը վերածվում է տոնական խոհանոց-լաբորատորիայի: Երաժշտության ուղեկցությամբ հագնում են տոնական գոգնոցները, և սկսվում է խոհանոցային Ամանորյա ծեսը:

Առաջին խումբը՝ 5֊6 հոգի, ուր արդեն տոնական, խոհարարական գոգնոցը, գլխարկը հագած և ձեռքերը ախտահանած ծնողները «Գունդ անեմ» երգի կատարմամբ պատրաստում են տարեգաթան։ Գաթան կլինի համեղ միայն այն դեպքում, երբ այն պատրաստվի սիրով ու հաճույքով, այլապես կկորցնի իր համը: Սաների ձեռքերով պատրաստված գաթան ամենահամեղն է մնացած բոլոր այլ պատրաստվող գաթաներից: Ամենահավեսը խորիզի պատրաստումն է, խառնում ենք շաքարավազը, յուղը և ալյուրը, երեխաները սկսում են ուրախանալ և չարաճճիություններ անել: Մինչ ծնողները խմորը կնախապատրաստեն, սաներից ամենաճարպիկը, իր մեծ թաթիկներով գողանում է խորիզի մի մասը և երեխաներին բաժանում: Սաները անհամբեր սպասում են գաթայի պատրաստմանը: Ահա և գաթան պատրաստ է: Օ՜, ինչպես է բուրում, և՛ կարմիր է, և՛ փքված, և՛ շերտ֊շերտ կարծես: Մենք գոհ ենք, մեր աշխատանքից, իսկ դուք զգացեք բույրը։

Երկրորդ խումբը`5֊6 հոգի, մաղում են այլուրը մարմնի գեղեցիկ շարժումով, որից հետո սկսվում են ալրանկարչություն, ալրախաղեր,ալրոտ մռութիկներ: Չենք մոռանում Ամանորյա բարեմաղթանքներ` մեր տատիկները բարեմաղթանքներ են հղում, ծեսի մասնակիցներին։
Ձեր տուն մտնի հազար բարի,
Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
Լիքը խորեր շատ ունենաք,
Կարմիր օրեր շատ ունենաք,
Կարմիր օրով, կարմիր շորով,
Ուրախ կենաք` լիքը տնով:

Երկրորդ խումբը՝ 5-6 հոգի, սկսում են պատրաստել ծիսական հալվան։ Հալվան հայկական ավանդական ուտեստ է, և հատկապես այն ժամանակ են պատրաստել, երբ ինչ որ ուրախ տոնակատարություն է եղել կամ ուղղակի հենց այնպես։ Հիմա անցնենք պատրաստմանը: Սկզբում հալեցնենք յուղը, հետո ավելացնենք ալյուրը։
Լա՜վ խառնում ենք, բովում ալյուրը, մինչև կարմրի: Նախօրոք սարքում ենք մեխակով, դարչինով համեմված շիրեն, իսկ երբ կարմրում է ալյուրը, շիրեն կամաց լցնում ենք բոված ալյուրի վրա, խառնում և լցնում ափսեների մեջ։ Իսկ վերջում ձեռքերով տմբտմբացնում և ամրացնում ենք ամանի մեջ հալվան, հետո վրան կոնֆետներ շարում, իսկ հետո, չես կարող համի գայթակղությանը դիմանալ։
Երրորդ խումբը՝ 5-6 հոգի, սեղանի շուրջ պատրաստելու են շարոցները, այո֊այո ծիսական սուջուխ ենք պատրաստելու։ Նախորոք սաները իրենց այգիներից ընկույզ են հավաքում։ Հետո ծնողների օգնությամբ շարեում են ընկույզները, և պատրաստվում են սուջուխ թաթախել։ Եվ ահա ամենասիրած պահը, երբ արդեն կախում են սուջուխները, որ չորանա, մեկ էլ հանկարծ՝ ճը՜թ, ընկավ վրայի շփոթը։ Ու դա ամենահամեղ պահն է։ Նախ «կվառենք» շաքարավազը, հետո մի քիչ ջուր ու դոշաբ կավելացնեբք: Երբ այդ խառնուրդները համասեռ դարձան, դրանք ևս կխառնենք իրար ու կդնենք կրակին: Սա երևի ամենադժվար փուլն է, որովհետև անընդհատ պիտի խառնես, որ «տակը չկպնի» և այդ պահին օգնության են գալիս հայրիկները : Վերջապես ամեն ինչ պատրաստ է, սկսվում է ամենազվարճալի պահը, շարոցների թաթախոցին։ Որին կմիանան ազգային ծիսական խաղերգեր-պարերգերը, ընկուզախաղերը, ազգային խաղիկները, թռնոցիները, մարզական-ռոդարիական խաղեր:

Խոհանոցային ծիսական տոնախմբությանը հաջորդում է`

Ծնողական միասնական երգ . հնչում է Ամանորյա երգ`Ավետիս  

Միասնական ընթերցանություն`Հ. Թումանյան  «Առաջին ձյունը». (ծափերով և դոփերով)

Միասնական երգ`« Փաթ, փաթ, փաթիլներ»

Միասնական երգ`«Զար զընգը»(ծափերով և դոփերով)

Միասնական ընթերցանություն՝ (Աթաբեկ Խնկոյան) Ձմեռ պապի Արի՜, արի՜ Ձմեռ պապի, Սպիտա՛կ հագի, Սպիտա՛կ կապի։ Դաշտ ու անտառ, Գետ ու գետակ, Այս ամենը Ա՛ռ թևիդ տակ։ Սարում, ձորում Սուլի՛ր, երգի՛ր, Հեքիաթ ասա Հետաքրքիր։ Գցիր կամուրջ, Փռիր կարպետ, Այ անուրագ, Անձեռ վարպետ։

Դիմավորում ենք` Ձմեռ պապին.

Միասնական երգ` Բասեն բարի։

Հյուրասիրությունը՝

  • Փոխինձ, հալվա, տարեգաթաներ, պասուց տոլմա, ասիլ֊վասիլ թխվածքաբլիթներ, տոնական շարոցներ, որոնք հետաքրքիր ձևավորված են.
  • Նվերների հանձնում և լուսանկարում Արևելքի նորաբաց Վերնատանը։

Ծիսական-ամանորյա երգերի ցանկ՝
Գունդ անեմ
Կոտ ու կես
Ջաղացս մանի, մանի
Տատիկ զալուլ
Փաթ, փաթ, փաթիլներ
Զար, զընգը
Բասեն բարի

Տոնախմբության պատասխանատու՝

Արևելյան դպրոց -պարտեզի նախակրթարան։

Խաղողածես,գինի`փոքրիկների ձեռքերով

Վերցնում ենք հայկական արևոտ դաշտերի քաղցրահամ խաղողը,փոքրիկների քաղցր ձեռքերով հատիկներն առանձնացնում չանչից, ապա ուրախ երգ ու պարով ճզմում ենք,որ ստանանք փոքրիկների քաղցրությանը համարժեք գինի։

Հացթխիկ`փոքրիկների ձեռքերով

Ամենահամեղ լոշիկների գաղտնիքը բացահայտված է։ Վերցնում ենք հայոց դաշտերում աճող ցորենի ալյուր, փոքրիկների փամփլիկ ձեռքերով պատրաստում խմոր։ Ստանում ենք անուշահամ լոշիկներ,վայելում`մեծագույն գոհունակությամբ։