«Փոքրիկ բնագետները» ընտանեկան նախագիծ

Անվանումը ՝

«Փոքրիկ բնագետները» ընտանեկան նախագիծ ԴիջիԹեք 2021 շրջանակներում։

Նախատեսված է՝

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների, ծնողական համայնքի համար։

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոց ֊պարտեզի սաներ, ծնողներ,ընկերներ։

Իրականացման տևողությունը՝

Հունվարի 11- 30 հունվարի

Նպատակը՝
Ստեղծել կրթահամալիր — ընտանիք մշտական կապ։ Զարգացնել երեխաների և ծնողների մոտ ստեղծագործական, բնագիտական խաղեր խաղալու մոտիվացիան։

Անհրաժեշտ նյութեր
Ինչ պահանջում է տվյալ բնագիտական փորձը։

Ընթացքը՝

Ընթացքը ներկայացվում է տեսաֆիլմերի,պատումների տեսքով։

Օրինակներ`

1. ջրով լի բաժակ և մետաղադրամ։ Մետաղադրամը լցնում ենք ջրով բաժակի մեջ և ջուրը իր ծավալը ավելացնում է թափվում։

2.Ջրի ագրեգատային վիճակներ։ Հետազոտում ենք, թե ինչպես է սառույցի կտորը վերածվում ջրի։

3.Խոշորացույցով դիտում ենք կտրած սոխի կտորը և նկարագրում, ինչ տեսանք։

4.Ջրի մեջ ներկեր ենք լուծում և ստանում գունավոր ջուր։

5.Մագնիսներով մետաղադրամները շարժում ենք տարբեր ուղղություններով։

Կարող է լինել ձեր առաջարկած տարբերակը։

Ազգային ընկուզախաղեր

Ընկույզով խաղեր խաղացել են շատ հին ժամանակներում։ Երբ երեխաները չեն ունեցել նորաոճ գույնզգույն խաղալիքներ, օգնության է հասել շրխկան ընկույզը։ Այն շատ ձևերով կարելի է օգտագործել։ Իսկ ինչպես տեսնում եք, մեր երեխաներին շատ դուր եկան ընկուզախաղերը, որոնք լի են շրխկոցներով և մեծ հաճույք են պարգևում նրանց։