Հարի, հարի խնոցի

Երեքշաբթին խնոցի հարելու և հիմար – իմաստունի վիճակը քաշելու օրն էր: Կանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին: Պատրաստված կարագի մի մասը, անալի թողնելով, պահել են կճուճներում, որ հինգշաբթի օրը օրհնել տան, այլապես կովերը կաթից կկտրվեն:

Երեխաների հետ խաղացինք այլընտրանքային խնոցի հարոցի։ Երեխաները սպունգերի վրա նստած խնոցու պես աջ ու ձախ էին պտտվում երգելով հարի, հարի խնոցի երգը։

Ապրիլ ամսվա աշխատանքային նախագիծ

Անհատական աշխատաժամանակ

Գարնանային պարտեզ

Ձոն առողջությանը

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:30 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող  տարայով։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Ծնողի մուտքն արգելվում է (անհրաժեշտության դեպքում կրում է բախիլ)։
    Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սրաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Գարնանային պարտեզ։
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-17:00- Ազատ գործունեություն և տուն ճանապարհել։

Ապրիլյան օրացույց`

  • Մարտի 1-ապրիլի 9` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես
  • Մարտ 1-ապրիլի 30 ` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես։
  • Ապրիլի 4` Սուրբ Հարության տոն
  • Ապրիլի 22-հունիսի 5՝ Հանրակրթական էկոտուր 2021. բնապահպանական նախագծերի ստուգատես

Սեմինար պարապմունքներ`

Պարուսուցում֊Քրիստինե Հովսեփյան։

Թատրոն֊Հասմիկ Արթենյան։

  • Երկուշաբթի «Ավագ երկուշաբթի»`

Մեծ Պասի վերջին շաբաթը կոչվում է Ավագ կամ Մեծ շաբաթ ։ Այսօր մենք գնալու ենք եկեղեցի՝ մանուկների օրհնությոուն ստանալու։

  • Երեքշաբթի «Ավագ երեքշաբթի»`Ավագ Երեքշաբթին խնոցի հարելու և հիմար – իմաստունի վիճակը քաշելու օրն էր: Կանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին: Պատրաստված կարագի մի մասը, անալի թողնելով, պահել են կճուճներում, որ հինգշաբթի օրը օրհնել տան, այլապես կովերը կաթից կկտրվեն:
  • Չորեքշաբթի «Ավագ չորեքշաբթի»`Չորեքշաբթի հիմնովին մաքրել են տները, ամեն վատ, չար, պիղծ, հիվանդություն, կեղտ «չիք են արել»:Շուշեցի աղջիկները այդ օրը խաշխաշ հարելու քարը գետնին են քսել ու ասել.
  • Չիք, չիք, մուկը չիք,
  • Չիք, չիք, լուն չիք,
  • Չիք, չիք, կարիճը չիք,
  • Չիք, չիք, չարակամը չիք,
  • Չիք, չիք, հիվանդությունը չիք,
  • Չիք, չիք, օձը չիք..
  • Հինգշաբթի «Ավագ հինգշաբթի»`Ավագ հինգշաբթի այգեպանները, վերցնելով կացինը, այգի են մտել և, վատ բերք տվող ծառերի բնին կացնի բութ կողմով երեք անգամ հարվածելով, վախեցրել. «Բերք ես տալու, տուր, թե չէ` կկտրեմ»:
  • Ուրբաթ «Ավագ ուրբաթ»`Զատկական տոնավաճառ Արևելքում։
  • Երկուշաբթի՝ «Կրծքազարդերի գունապնակ»`

Համագործակցություն Արուսյակ Մաթևոսյանի հետ։

  • Երեքշաբթի «Նկարում եմ մայրիկիս»`երեխաները ընտրելու են իրենց մայրիկի սիրած գույնը և դրանով նկարելու են նրան։
  • Չորեքշաբթի «Զատկական ձվախաղեր»`ձվերով բոուլինգ ենք խաղում։
  • Հինգշաբթի «Ռադիոբացիկ մայրիկիս»՝երեխաները իրենց բլբլան լեզվով շնորհա որում եննմայրիկին՝ ապրիլի յոթիբլապակցությամբ և նվիրում մայրիկին։
  • Ուրբաթ «Զատկի ծեսը Արևելքում»`
  • Երկուշաբթի «Ռոդարի+Աղայան» ներկայացում`Աղայանական հեքիաթները մատիկներով։
  • Երեքշաբթի «Այլընտրանքային թաթիկանկարչություն»`երեխաները իրենց թաթիկների հետքի միջոցով ստանում են տարբեր կենդանիներ։
  • Չորեքշաբթի «Ռոդարիական վազքուղի»`երեխաները նշված ուղղով վազում են, որտեղ նրանց են սպասում ավազը, մակարոնները,փոքրիկ սպունգերը և այլ սենսորային զգայարանը զարգացնող դետալներ։
  • Հինգշաբթի «Տեխնոլոգիական գործունեություն»`
  • Ուրբաթ «Աղայանական հեքաթների ընթերցում»`
  • Երկուշաբթի «Մարզական ռոդարիական խառնաշփոթ»` երեխաները անցնում են նշված անցուղով՝ օղակ, աթոռ,սեղան։
  • Երեքշաբթի «Բացօթյա նկարչություն»` մոլբերտի վրա շատ հաճելի է նկարել՝ հատկապես մաքուր օդում։
  • Չորեքշաբթի «Երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ»` պատրաստում ենք համեղ գարնանային բրդուճներ։
  • Հինգշաբթի «Բնագիտական փորձ»`
  • Ուրբաթ «Բակային զբոսանք, բակային խաղեր»`

Հանդիպեցին բառն ու բառը

Երեխաների երևակայական աշխարհն ուրիշ է։ Իհարկե այն արդեն շատ գունավոր է, բայց տարբեր հնարքներ օգտագործելով կարելի է այն էլ ավելի զարգացնել։ Տարբերակում ենք սիրած և չսիրած բառերը, միացնում ենք իրար և ստանում շատ ծիծաղաշարժ նախադասություններ։

Մի հրաշք սարք

Ափսեներ լվանալու սարք ունենալը շատ մեծ բախտավորություն է։ Երկու խմբով միասին ենք օգտագործում, սակայն այն շատ է հեշտացրել մեր գործը։ Խնայելով ժամանակ, կարողանում ենք ավելի շատ զբաղվել սաների հետ։ Ինչպես նաև ունենում ենք շատ լավ ախտահանված սպասք։

Այց բուսաբուծության լաբորատորիա

Բույսեր, կենդանիներ, թռչուններ. այս ամենը գտնվում է քոլեջ-պարտեզի բուսաբուծության լաբորատորիայում։ Արևելյան դպրոց -պարտեզի նախակրթարանի սաները այց կատաչեցին բուսաբուծության լաբորատորիա և զգացին բույսերի և փոքրիկ կենդանիների ջերմ շունչը։ Դիպչեծով կենդանիներին նրանց մոտ ինքնավստահության և ապահովության զգացում առաջացավ, ոմանք էլ հաղթահարեցին իրենց վախերը։ Շատ հաճելի էր նման միջավայրում հայտնվելը։

Մաս 2

Փետրվար ամսվա հաշվետվություն

Ձմռան վերջին ամիսը նախակրթարանի սաների համար լի էր անակնկալներով։ Ձյանը հրաժեշտ տվեցինք՝ դիմավորելով անամպ երկնքին։ Հիմնականում տաք և արևոտ էր փետրվարը և մենք ունեցանք շատ ուրախ և մարզական օրեր դրսում։ Սաների համար շատ ուրախալի և հետաքրքիր էին Տեառնընդառաջի և Բարեկանդանի ծեսերը։ Դե իսկ Թումանյանի ծանոթ, անծանոթ հեքիաթների հետ մտերմանալը շատ օգտակար դարձրեց երեխաների ձմեռային վերջին ամիսը։ Իսկ վերջում ունեցանք այց՝ բուսաբուծության լաբորատորիա։ Երկու խմբով գնացինք և ծանոթացանք բույսերին, սիրեցինք և կերակրեցինք կենդանիների և զմայլվեցինք նրանց գեղեցկությամբ։

Թումանյանական օրերը շատ հետաքրքիր անցան սաների համար։ Նոր հեքիաթների ծանոթացան, ընտանիքով հեքիաթ պատմեցին և ամփոփեցինք թումանյանական օրերը։

Թումանյանական օրեր (փաթեթ)

Թումանյանական ընտանեկան նախագծեր

Բարեկանդանի տոնը հայկական ավանդական տոն է, ոչը մշտապես նշվում է կրթահամալիրում։ Մեր սաների հետ միասին ստացանք զվարճալի կերպարներ, խաղեր խաղացինք, հաղթեցինք և վայելեցինք օրը։

Բարեկենդան

Նոզայի դիմակ՝Բարեկենդանին ընդառաջ

Տեառնընդառաջի ծեսը շատ գեղեցիկ, ավանդական ծես է, որի գլխավոր իրադարձությունը կրակ վառելն է և վրայով թռչելը։ Սաները շատ ուրախացան, խառույկի վրայով ցատկեցին, անուշեղեն համտեսեցին, երգեցին։

Տեառնընդառաջ

Հարս ու փեսա տիկնիկներ

Ինքնաշեն խաղալիքներ

Ինքնաշեն խաղալիք ` անձեռոցիկի գլանակներից

Ինքնաշեն շունն ու կատուն

Հարս ու փեսա տիկնիկներ

Մարզական

Նվեր ինքնագլորներ՝ ուրախ շքերթով

Մարզական ուրախ խաղ

Բակային մարզական խաղ

Խաղ՝ ռիթմիկայի կիրառմամբ

Փետրվարյան զբոսանք

Մարզական բուլավաներ

Գլորներ լանջերով

Ճամփորդություն

Այց բուսաբուծության լաբորատորիա

Ծնողական ակումբներ

Ծնողական ակումբ ագարակում

Պարուսուցում ծնողական համայնքի հետ

Հեծանվավարություն ծնողակակն համայնքի հետ

Դաստիարակի օրագիր

Զույգերի զրույցը

Ռիթմիկ խաղ

Ռիթմիկային խաղերի կիրառումը շատ մեծ նշանակություն ունի 2-4 տարեկան երեխաների զարգացման համար։ Այսպիսի խաղերի միջոցով զարգանում է երեխայի տեսողական ընկալումը, ուշադրության կենտրոնացումը, հիշողությունը, հատկապես ռիթմային հիշողությունը, ընկալումը և մտածողության այլ գործընթացներ։ Երեխաները խաղում են մեծ սիրով և եռանդով։

Ճաշացանկի քննարկում

Արևելյան դպրոց-պարտեզ

Դաստիարակ՝ Քրիստինե Հովսեփյան

Դաստիարակի օգնական՝Հասմիկ Արթենյան

Առաջարկում ենք հանել ճաշացանկից՝

Շոկոլադ

Կաթնով

Վերմիշելով ապուր

Առաջարկում ենք ճաշացանկի մեջ ավելացնել՝

Կաթնաշոռ, թթվասեր

Աղցաններ, մայրաքաղաքային աղցան

Կաթնաշոռով գաթա

Երկուշաբթի

Նախաճաշ`

Միրգ` բանան, խնձոր, ձու, կարագ, թեյ, պանիր,
հաց։

Ճաշ`
Կաղամբ, հավով֊բրնձով ապուր, հաց։

Հետճաշիկ`
Մածուն. թթվասեր, վերմիշելով փլավ, հաց։

Երեքշաբթի

Նախաճաշ`

Միրգ`խնձոր, նարինջ, վարսակի փաթիլներով շիլա (հերկուլես), պանիր, հաց։

Ճաշ`
Աղցան
, կարտոֆիլով պյուրե, հաց։

Հետճաշիկ`

Սպաս, պանիր, հաց։

Չորեքշաբթի

Նախաճաշ`

Միրգ` բանան, խնձոր, կակաո, բիսկվիթ, պանիր,
հաց։

Ճաշ`
Կաղամբ, գազար, մսով֊կարտոֆիլով սոուզ, հաց։

Հետճաշիկ`
Մածուն, թթվասեր, պանիր, բրնձով ու ոսպով փլավ,
հաց։

Հինգշաբթի 11.02.2021

Նախաճաշ`

Միրգ` նարինջ, խնձոր, սպիտակաձավար, պանիր, հաց։

Ճաշ`
Գազար, մսով֊ոսպով ապուր, հաց։

Հետճաշիկ`

Կաթնաշոռ, թթվասեր, թխվածքաբլիթ զեբրա, պանիր, հաց։

Ուրբաթ

Նախաճաշ`

Միրգ`խնձոր, բանան, բրնձով շիլա, պանիր, հաց։

Ճաշ`
Աղցան, մսով֊հնդկաձավարով փլավ, մածուն,
հաց։

Հետճաշիկ
Կոմպոտ, կաթնաշոռով գաթա, պանիր, հաց։